
Վրաստանում փախստականի կարգավիճակ ունի մոտ 1500 մարդ: Այս մասին նշված է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ փախստականների միջազգային օրվան նվիրված հայտարարության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տվյալներով, վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանում ավելացել է ապաստան հայցողների թիվը։ Ապաստան հայցողների ամենամեծ թիվը կազմել է 2014-2015թթ.: Այսօր Վրաստանում մոտ 1500 մարդ փախստականի կարգավիճակ ունի: Նրանց մեծ մասը Ռուսաստանի, Իրաքի, Ուկրաինայի և Սիրիայի քաղաքացիներ են:
ՄԻՊ-ը կարևորել է ապաստան ստանալու իրավունքի իրացումը և իր աջակցությունը հայտնել փախստականներին և ապաստան հայցողներին։