Սեպտեմբերի 15-ին Վրաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում պաշտոնապես մեկնարկել է ուսումնական նոր տարին: Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը, Վրաստանի առաջին դասարանցիների համար նախարարությունը ձեռք է բերել 55․300 համակարգիչ։
Զուգահեռաբար, համակարգիչներ են տրվել գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին եւ առաջին դասարանի դասղեկներին: Հանրակրթական դպրոցի աշակերտները չեն վճարի նաև դասագրքերի համար: Այսպես 2016-17 ուսումնական տարվա դասագրքերը աշակերտներին կտրվեն անվճար:
Այս տարի առաջին դասարան են գրանցել 53․540 երեխա: Վրաստանի բոլոր դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը Վրաստանում 509․120 է: Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի խոսքերով, ուսումնական տարվա բացումը հետաձգվել է 20 դպրոցներում: Նախարարը նշել է, որ հետաձգման պատճառը դպրոցներում չավարտված վերանորոգողական աշխատանքներն են: Ջեջելավան հավելել է, որ վերոնշյալ 20 դպրոցներում ուսումնական գործընթացը կսկսվի առավելագույնը 2 շաբաթից: Նախարարի խոսքերով երկրի 20 դպրոցներից 13-ը ամերիկյան են՝ տեղեկացնում է Interpressnews.ge-ն: