Այս տարեսկզբից Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը շուրջ 37 հյուրանոցներում հրդեհային անվտանգության նորմերի խախտումներ է արձանագրել և տուգանել:
Հունվարի 1-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում փորձագետները ստուգումներ են անցկացրել երկրի 97 հյուրանոցներում: Խախտումներ հայտնաբերված հյուրանոցների ղեկավարությունը նկատողություն է ստացել՝ պարտավորվելով սահմանված ժամկետներում վերացնել դրանք: Իրավիճակը չշտկելու դեպքում 200 լարիի (մոտ 80 դոլար) չափով տուգանք է նշանակվել:
2018 թվականի հունիսի դրությամբ Վրաստանում գրանցված է 2 հազար 196 բնակելի օբյեկտ, նրանցից 827 -ը հյուրանոցներ են, 811-ը՝ տան տիպի հյուրանոցներ, 398-ը հոսթելներ, 160-ը՝ այլ տեսակի բնակելի տներ:
Նշենք, որ օգոստոսի 1-ին Վրաստանում ուժի մեջ մտավ «Քաղաքացիական անվտանգության մասին» օրենքը, որը հատուկ ուշադրություն է դարձնում երկրում հրդեհային անվտանգության կանոնների ապահովմանը: