
Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիա Գոգոչուրիի վրա:
Interpressnews լրատվականի փոխանցմամբ, վերջինս տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, այժմ գտնվում է վիրաբուժության բաժանմունքում։ Գոգոչուրին վնասվածք է ստացել ոտքի հատվածում:
ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը նախատեսում է 3-6 տարվա ազատազրկում:
Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ դստեր քաղաքացիական ամուսինն է: