
«Էնգուրհեսի»-ն և հարակից տարածքն առաջիկա 5 տարինների ընթացքում կվերածվեն տուրիստական կենտրոնի: Նախագիծն իրականացնում է Էնգուրիի տուրիստական կենտրոնը: Նախագծի մշակումն ավարտին կհասցվի հուլիսին: Այստեղ նախատեսված է նաև կառուցել 250 մ բարձրությամբ ապակե վերելակ։
Հիշեցնենք, որ այս ծրագիրը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել էր 2017թ․ հուլիսի 20-ին՝ նշելով, որ 157 հա տարածքի ընդգրկող կենտրոնն իր յուրահատկությամբ կդառնա Վրաստանի այցեքարտը։