
Վրաստանում կներդրվի մասնագիտական կրթության նոր համակարգ, օրենսդրության մեջ կկատարվեն համապատասխան փոփոխություններ, այս մասին կառավարության երեկվա նիստի ընթացքում տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Մասնագիտական կրթության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները կհամապատասխանեն Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի մոդելներին:
«Կձևափոխվի մասնագիտական վերապատրաստման և կրթական համակարգը: Ոչ միայն երիտասարդների, այլև մեծերի համար կիրականացվեն բազմատեսակ կրթական ծրագրեր, որոնք միտված կլինեն ինչպես որակավորման բարձրացմանը, այնպես էլ գիտելիքների խորացմանը, վերապատրաստմանը և այլն»,- նշել է վարչապետը:
Ըստ Կվիրիկաշվիլիի՝ նոր համակարգը կվերաբերի ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթությանը: