Վրաստանի ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Գեորգի Ծագարեիշվիլին Խորհրդարանին առաջարկել է քրեական պատիժ սահմանել ` կենդանիներին սպանելու համար:
Ըստ գոծող օրենսդրության` Վրաստանում ընտանի կենդանիները դիտարկվում են որպես ունեցվածք, և մարդը, ով կենդանի է սպանում, պատիժ է կրում` սեփականության վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով:
Ծագարեիշվիլն առաջարկում է կենդանուն սպանողի համար պատիժ սահմանել` մինչև երկու տարվա ազատազրկում: Եթե կենդանին սպանվում է մարդկանց խմբի կողմից, մինչև չորս տարի ազատազրկում:
Բացի այդ, քրեական պատիժ կիրառվի նաև կենդանիների մարտերի համար: Մարտերի մասնակիցները մինչև մեկ տարի ժամկետով կազատազրկվեն, իսկ կազմակերպիչները` երեք: Կենդանիների վրա փորձարկումները ևս պատժելի են ազտազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով: Օրինագիծն արդեն Խորհրդարան է մտել և քննարկվում է հանձնաժողովներում: