Վրաստանի ֆինանսների նախարարության հետախուզական գործակալությունը կեղծ դրամ տպելու և իրացնելու մեղադրանքով երկու քաղաքացու է ձերբակալել:
Գործի վերաբերյալ իրականացված հետախուզական աշխատանքները պարզել են, որ Քեթևան Տիղաշվիլին եւ Ուչա Գիորգոբիանին պարբերաբար տպել ու Թբիլիսիի տարբեր առեւտրային կետերում իրացրել են 50 լարի արժեքով թղթադրամներ: Նրանց տանը հայտնաբերվել է համակարգչային տեխնիկա, տարբեր այլ իրեր, որոնց միջոցով իրականացվել է թղթադրամների կեղծումը: Գործի քննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի «գ» ենթակետով, որը նախատեսում է ազատազրկում` 7-10 տարի ժամկետով: