«Վրաստանում կարմրուկի համաճարակ կա, ոչինչ չունենք թաքցնելու», — այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվամիջոցին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
«Այսօրվա տվյալներով, 268 դեպք է արձանագրվել Վրաստանում: Հատկապես շատ դեպքեր են արձանագրվում Աջարիայում՝ 65-70 տոկոսը կենտրոնացված է հենց այնտեղ, սակայն հիվանդների թիվն աճում է նաեւ Թբիլիսիում»,- ասել է նա։
Գամկղրելիձեն նշել է, որ կարմրուկի դեմ պատվաստում շատ երեխաներ չեն ստացել, ուստի բոլոր մանկապարտեզներում և դպրոցներում այժմ վերահսկողություն է իրականացվում և երեխաները ստուգվում են՝ արդյո՞ք պատվաստված են, թե ոչ։
«Կարմրուկով շատ հիվանդներ են արձանագրվում նաեւ մեծահասակների՝ 20-ից 40 տարեկան բնակչության՝ հատկապես կանանց շրջանում»,- ասել է Գամկղրելիձեն: