Վրաստանում «Ծխախոտի վերահսկման մասին» օրենքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի մայիսի 1-ից:
Այս մասին տեղեկատվությունը հաստատել է օրինագծի հեղինակներից Գուգուլի Մաղրաձեն:
«Կառավարության հետ մեկ ամիս տևած խորհրդակցության արդյունքում ընդհանուր հայտարարի ենք եկել: Ուղիղ մեկ տարի անց՝ 2018 թվականի մայիսի 1-ից, հասարակական վայրերում ծխելը կարգելվի: Լիցենզավորման դեպքում, սակայն, ծխելը կթույլատրվի օրինակ խաղատներում և Սիգար բարերում»,- հայտարարել է Մաղրաձեն: