Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ «Կառուցման շարժում» կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին կարծում է, որ նոր կառավարությունը անհասկանալի փոփոխությունների ծրագիր է ներկայացրել:
Ըստ նրա, տրամաբանական կլիներ ոչ թե շրջակա միջավայրի նախարարության և գյուղատնտեսության նախարարությունների, այլ քրեակատարողական բաժանմունքի և արդարադատության միավորումը:
«Իշխող կուսակցությունը («Վրացական երազանք»-ը) չի իրականացրել տրված խոստումները, այդ պատճառով պետք է փոխել ոչ թե խոստումները, այլ իշխանությունը»,-Rustavi 2-ի փոխանցմամբ, հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին: