Վրաստանում թույլ սեռի սպանությունները պակասել են

Վրաստանի գլխավոր դատախազության հրապարած վիճակագրության համաձայն` նախորդ տարի Վրաստանում 18  կին է  սպանվել, նրանցից ութը ընտանեկան բռնության  հետևանքով:

Վիճակագրությունը վկայում է,  որ Վրաստանում թույլ սեռի սպանությունները պակասել են:  Դատախազությունն օրինակ է բերում 2014թվականը,  երբ սպանվել էր 35 կին: Նախորդ տարի ընտանեկան բռնության զոհ դարձած ութ կանանցից յոթը սպանվել են իրենց տներում,  մեկ սպանություն կատարվել է առևտրի կետում:  Կանանցից երեքին կյանքից զրկել են սեփական ամուսնինները, մյուս երեքը սպանվել են  նախորդ ամուսնու, ամուսնու եղբոր ու  փեսայի կողմից: Կանանցից մեկին սպանել է նախկին ամուսինը:

Կանանց սպանությունների համար որպես զենք են ծառայել ատրճանակը, դանակը, մեկ կնոջ սպանել են ծեծելով: Հիմանական դրդապատճառներ են խանդը, կենցաղային խնդիրները, վրեժը:

Կանանց նկատմամբ բռնության վերացման նպատակով` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվլիին  2015-ը   հայտարարել էր որպես կնոջ տարի: Բացի այդ` կնոջ նկատմամբ բռնությունը Քրեական օրենսգրքում առանձնացվել է որպես առանձին հանցատեսակ` համարվելով  ծանրացնող հանգամանք:

 

Թողնել պատասխան