Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում առաջին անգամ անցկացվել է «Մորուքի առաջնությունը»: Նմանատիպ առաջնությունները ավանդաբար անցկացվում են Կանադայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում և աշխարհի շատ այլ երկրներում:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նախօրեին, Ի.Ճավճավաձեի անվան ազգային գրադարանում:
«Լավագույն բեղ և մորուք 2018» մրցանակակիր է դարձել Լևան Շուկակիձեն: «Ամենաստեղծագործական բեղ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նատանիել Էրիաշվիլին: «Ֆեյսբուքյան քվեարկության առաջատար» է դարձել Դաթո Նադիրաշվիլին, «Մորուքավորների ակումբի սիրվածը»՝ Man From-Nazareth-ն է:
Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են պատվոգրեր, պարգևներ և հիշարժան մրցանակներ: