
ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում Վրաստանի խորհրդարանը հյուրընկալել է ՎՈՒԱՄ կազմակերպության պատվիրակությանը, որը ղեկավարում է մեծամասնության («Վրացական երազանք») անդամ Գիորգի Մոսիձեն:
Քննարկման հիմնական թեման տարածքային ամբողջականության վերականգնումն է: Հատկանշական է, որ այս խնդիրը վերաբերում է կազմակերպության բոլոր չորս անդամ պետություններին, փոխանցում է «Rustavi 2» հեռուստաալիքը։
«Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան և Ադրբեջանը շատ նման խնդիրներ ունեն, հետևաբար, մեր համագործակցությունը կարևոր է, որպեսզի միասին հաղթահարենք այդ խնդիրները», — ասել է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին: