Վրաստանում է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը: Հանը Վրաստանում կմնա մինչև մայիսի 6-ը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ մայիսի 5-ին Հանը կհանդիպի Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Եվրամիություն-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը, ասոցացման համաձայնագրով պայմանավորված` երկրում իրականացվող և իրականացված բարեփոխումները: