
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեգ Ատամբաևը Թբիլիսիում է: Նա Վրաստան է ժամանել կնոջ և որդու հետ միասին: Ատամբաևին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, Արտաքին գործերի նախարարը, Կառավարության այլ անդամներ:
Պաշտոնական ընդունելությունը տեղի է ունեցել նախագահի նստավայրում, ինչից հետո երկու նախագահները առանձնազրուց են ունեցել: Հոկտեմբերի 13-ին նախատեսված է ընդլայնված ձևաչափով հանդիպում, ինչից հետո երկու երկրների նախագահները համատեղ մամուլի ասուլիս կհրավիրեն:
Լուսանկարները` Վրաստանի նախագահի ֆեյսբության էջից