
Պաշտոնական այցով Վրաստանում է Իրանի Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը:
Այցի շրջանակներում Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, վարչապետի, Արտաքին գործերի և Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարների հետ:
Վրաստանի ու Իրանի արտգործնախարարները հանդիպումից հետո հանդես կգան համատեղ ասուլիսով, տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Երկու երկրների էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարների մասնակցությամբ Թբիլիսիում կբացվի Վրաստան-Իրան գործարար ֆորումը:
Մուհամեդ Ջավադ Զարիֆը հարգանքի տուրք կմատուցի նաև Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակին: