Վրաստանի խորհրդարանը հյուրընկալում է Գերմանիայի դաշնային հանրապետության Բունդեսթագի անդամ, Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի Գերմանիայի օրենսդիրի պատվիրակության ղեկավար Աքսել Ֆիշերին: Այցի հիմնական թեման է Վրաստանի՝ Եվրամության հետ վիզայի ազատականացումը:
Փետրվարի 20-24-ը Ֆիշերը հանդիպումներ կունենա Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Ֆիշերը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաեւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Նինո Գոգուաձեի, Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Իրինա Փրուիձեի, Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի հետ: Ծրագրված են նաեւ հանդիպումներ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչների հետ:
Կառավարության անդամներից Ֆիշերը կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Վախթանգ Մախարոբլիշվիլիի եւ Եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեի հետ:
Աքսել Ֆիշերը կայցելի նաեւ Թբիլիսիի պետական Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարան, որտեղ կհանդիպի համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեին եւ իրավաբանական ֆակուլտետի դեկան Իրակլի Բուրդուլին:
Ֆիշերը կլինի նաեւ Թբիլիսիի, Մցխեթայի եւ Սղնաղիի գեղատեսիլ վայրերում: