
Վրաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քութայիսի քաղաքում և դրա ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ:
«Ինտերպրեսնյուս» լրատվականին տեղի բնակիչները հաղորդել են, որ ցնցումները կրկնվել են 2 անգամ:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, երկրաշարժը Քութայիսիում որևէ վնաս չի հասցրել, ծառայությունն ահազանգեր չի ստացել: