
Հինգշաբթի ժամը 14:24-ի սահմաններում Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Իլիայի պետական համալսարանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի կայքում նշված է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը Սուխումի քաղաքից դեպի արեւելք 6 կմ հեռավորության վրա գտնվող Կելասուրի գյուղում է: