Եռօրյա պաշտոնական այցով Վրաստանում են գտնվում Էստոնիայի պաշտպանության լիգայի ներկայացուցիչները: Պաշտպանության լիգայի ղեկավար, բրիգադի գեներալ Մեելիս Կիլիի ղեկավարած պատվիրակությանը Թբիլիսիում դիմավորել է Վրաստանի Զինված ուժերի կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալ Գիորգի Սուրմավան:
Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձել են փորձի փոխանակման հնարավոր ծրագրերին, երկկողմ համագործակցությանն ու ԶՈՒ-ում առաջիկա բարեփոխումներին:
Էստոնիայի պատվիրարկությունը հանդիպել է նաև Վրաստանի ազգային գվարդիայի ղեկավար Լևան Գամղրելիձեին: Ազգային գվարդիայում կողմերը քննարկել են համագործակցության ծրագրերի հեռանկարները:
Այցի շրջանակներում Էստոնիայի պաշտպանության լիգայի ներկայացուցիչները հանդիպել են նաև Վրաստանի կիբեռանվտանգության բյուրոյի ղեկավարության հետ: Տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: