
Այսօր Վրաստանում սպասվում է անձրեւ, իսկ բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն:
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտնում է, որ մարտի 21-ին Վրաստանի Սեւ ծովից ցուրտ եւ խոնավ օդային հոսանքների ազդեցության հետևանքով սպասվում է անձրեւ, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն և արեւմուտքից ուժեղ քամիներ:
Հորդառատ անձրեւները կշարունակվեն մինչեւ մարտի 22-ի առավոտյան, ինչի հետեւանքով, ըստ գործակալության, ջրի մակարդակը գետերում կբարձրանա: