
«Հազարամյակների մարտահրավերներ հիմնադրամ-Վրաստան» ծրագրի շրջանակներում ավարտվել են երկրի 12 պետական դպրոցների բարեկարգման աշխատանքները:
Ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցվել են Բեբնիսիի, Գորիի, Զերտիի, Խեդիթավիի,Շակաշեթիի և մի շարք այլ դպրոցներ: Ծրագրի առաջին մասը ներառում է մինչև 30 պետական ուսումնական հաստատությունների վերանորոգում՝ Մցխեթա-Մթիանեթիում, Շիդա-Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում:
Ընդհանուր առմամբ Վրաստանի տարբեր շրջաններում կվերականգնվի հարյուր դպրոց: Գրոծընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր դպրոցները չեն համապատասխանի միջազգային ստանդարտներին: Նախագիծը ֆինանսավորում է Millennium Challenge Corporation-ը («Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան) 140 մլն դոլարով, Վրաստանի կառավարության և ԱՄՆ-ի միջև երկկողմ պայմանավորվածության արդյունքում, իրականացվում է Վրաստանի ԿԳ նախարարության աջակցությամբ: