Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եւ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Թբիլիսիում գոլֆի համալիր են բացել:
The Tbilisi Hills միջազգային պրեմիում մակարդակի գոլֆ ակումբը ստեղծվել է էստոնական հայտնի Skinest Rail, Kaamos Group եւ Go Group կազմակերպությունների ներդրումների շնորհիվ, որոնք կազմում են 20 մլն ԱՄՆ դոլարից ավելի:
«Էստոնական եւ վրացական բիզնեսների հաջողված համագործակցության անխոս օրինակը, որը եւս մեկ անգամ հաստատում է Վրաստանում հատուկ բիզնես միջավայրի առկայությունը»,- այսպես է գնահատել գոլֆի համալիրի բացումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Էստոնացի մեր գործընկերներն արդեն իրականացրել են 20 միլիոնից ավելի չափով ներդրումներ այս նախագծում: Առաջիկա 5-7 տարիների ընթացքում նրանք ծրագրում են եւս 250 մլն դոլար ներդնել տարբեր լայնամասշտաբ ենթակառուցվածքների կառուցման համար՝ ներառյալ ճանապարհներ, էներգետիկ համակարգեր: Գոլֆի այս ակումբը տեղակայված է 57 ՀԱ տարածքում: Այս նոր ներդրումը կստեղծի նոր աշխատատեղեր եւ Վրաստանը կգրավի զբոսաշրջիկների եւ գոլֆի սիրահարների ամբողջ աշխարհից»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: