Տրանսպորտային միջոցների գույքահարկը Վրաստանում կգործի 2018 թվականից: Գույքահարկը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց տարեկան եկամուտը 40 հազար լարիից ավել է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:
«2017 թվականի եկամտի համաձայն՝ գույքի հայտարարագրումը կավարտվի 2018 թվականի նոյեմբերին: Հետևաբար, տարեկան 40 հազար լարիից ավել եկամուտ ունեցող ընտանիքները տրանսպորտային միջոցների համար գույքահարկ կվճարեն 2018 թվականից»,- ասվում է հայտարարությունում:
Հարկ է նշել, որ 40-100 հազար լարի եկամուտ ունեցող ընտանիքները տրանսպորտային միջոցների համար կվճարեն տվյալ ավտոմեքենայի արժեքի 0.02-0.05 տոկոսը, իսկ 100 հազարից ավել եկամուտի դեպքում՝ 0.8-1 տոկոսը: