Մարտի 1-ից Վրաստանում գտնվող օտարերկրյա մեքենաների ապահովագրությունը պարտադիր է դառնում։ Պարտադիր ապահովագրական կենտրոնը ստեղծվում է Վրաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից:
Արտասահմանում գրանցված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից պահանջվում է երրորդ անձի ապահովագրություն գնել Վրաստան մուտք գործելու դեպքում: Ապահովագրության դեպքում ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է օտարերկրյա մեքենաների կրած վնասը:
Պարտադիր ապահովագրական կենտրոնի թեժ գծի համարն է 2301111:
Ապահովագրական փաթեթների մի քանի տեսակներ կլինեն: Փոքր ավտոմեքենաների համար գինը 30-ից մինչև 295 լարի կլինի, իսկ բեռնատարների համար՝ 75-ից մինչև 950 լարի: Նվազագույն փաթեթը նախատեսում է 15 օր ժամկետ: