Միջազգային հեղինակավոր «Walk Free Foundation»-ի հրապարակած նոր զեկույցը տեղեկացնում է, որ այսօր աշխարհում ընդհանուր առմամբ 45.8 մլն մարդ ապրում է ժամանակակից ստրկության տարբեր դրսևորումների պայմաններում։
Հիմնադրամը, հետազոտելով ժամանակակից ստրկատիրության ձևերը աշխարհի 167 երկրում, հերթական զեկույցում նկատում է, որ մարդը շարունակում է շահագործման երնթարկվել, գործել վախի, բռնության կամ վտանգի զգացումից ելնելով: Ըստ զեկույցի հեղինակների` ժամանակակից ձևերի մեջ է մտնում նաև ընտանեկան ստրկությունը, այդ թվում ստիպողաբար ամուսնությունը:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ժամանակակից ստրուկների ընդհանուր թվով զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը (20.900 մարդ):
Սակայն Walk Free Foundation -ը հայտնում է, որ տարածաշրջանում ստրկատիրության ժամանակակից ձևերի դեմ պայքարի համար ոչ մի երկիր չունի ֆինանսական միջոցներ:
Ստրկության պայմաններում ապրողների ամենամեծ թիվը (58 %) Հնդկաստանում, Պակիստանում, Չինաստանում, Բանգլադեշում և Ուզբեկստանում է: Տեղեկացնում է http://www.interpressnews.ge/ ն: