
2018-2019 ուսումնական տարվա համար առաջին դասարանցիների գրանցումը, հավանաբար, կմեկնարկի ապրիլի 10-ին: Կրթության և գիտության նախարարությունը գրանցման ամսաթիվը պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ:
Նախնական տվյալներով, առաջին փուլում կգրանցվեն դպրոցում արդեն քույր-եղբայր ունեցող առաջին դասարանցիները: Առաջին փուլում կգրանցվեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաները: Առաջին փուլի ավարտից հետո կսկսվի համընդհանուր գրանցումը: