
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով ապրիլի 21-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին Վրաստան կներթափանցեն սառը և խոնավ օդային զանգվածներ:
Սպասվում է անձրև և ամպրոպ: Օդերևութաբանները նշում են, որ այս եղանակը կպահպանվի նաև ապրիլի 22-ին. այդ օրը օդի ջերմաստիճանը կկազմի 10-15 աստիճան:
Երկրի առավել բարձր լեռնային շրաջններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, իսկ արևմտյան Վրաստանում` գետերի ջրի մակարդակի բարձրացում:
Ապրիլի 23-ին և 24 -ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա` հասնելով 21-26 աստիճանի: