2016 թվականին Վրաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալներով առաջին տեղում մայրաքաղաք Թբիլիսին է (67%): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Գիորգի Քադագիձեն:
Արդյունաբերական արտադրանքի ծավալով Թբիլիսիին հաջորդում է Աջարիան( 9%), այնուհետև Քվեմո Քարթլին ( 7 %), Իմերեթին (5%), Սամեգրելո–Զեմո Սվանեթին (3%), Կախեթին (2%), Մցխեթա-Մթիանեթին ( 2%), Սամցխե-Ջավախեթին (2%) և Քվեմո Սվանեթին (0%):