
Շրջակա միջավայրի պահպանման ազգային գործակալության տեղեկատվությամբ, օգոստոսի 15-17-ը Վրաստանում հնարավոր է տեղումներ լինեն: Երկրի արևելյան շրջաններում կարկուտ է սպասվում:
Օդի ջերմաստիճանը կնվազի և օգոստոսի 15-16-ին կկազմի + 29, +34, իսկ օգոստոսի 17-ին՝ +25 +30 աստիճան:
Օգոստոսի 18-20-ը անձրևոտ եղանակները կպահպանվեն միայն որոշ շրջաններում: Օդի ջերմաստիճանը կբարձրանա և կկազմի 30-35 աստիճան տաքություն: