Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները փորձում են պարզել հայտնի ծաղրանկարիչ Բեսիկ Դուղաշվիլիի գտնվելու վայրը: Նրա անհետանալու մասին տեղեկությունը հայտնել են ընտանիքի անդամները: Դեպքից մի քանի ժամ առաջ նկարիչն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրությունն է արել. «Գնում եմ այնտեղ, որտեղից չեն վերադառնում: Ես թույլ եղա, անօգնական այսքան մարտերում… Իսկ ես ընդամենն ուզում էի ապրել, սիրել ընտանիքս, զբաղվել սիրելի գործով, վայելել երեխաներիս ապագան, հանգիստ ծերություն… թող ես վերջինը լինեմ… Ներեցեք և հիշեք ինձ ձեր աղոթքներում, ես գնացի… Ձեր Բեսիկ (Տատո) Դուղաշվիլի»:
Նկարչի որոնողական աշխատանքները քանի ժամ է շարունակվում են: Նրա բջջայինն անջատված է: Ընտանիքի անդամները խնդրում են որևէ տեղեկության դեպքում հայտնել ոստիկանություն: Բեսիկ Դուղաշվիլին Վրաստանում հայտնի էր դարձել վրաց քաղաքական գործիչների ծաղրանկարների շնորհիվ: