Նոյեմբերի 27-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել՝ Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակին։
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին անդրադառնալով տեղի ունեցածին, իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, առողջություն մաղթել հրդեհից տուժածներին։
Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ հետաքննությունը շուտով կպարզի հրդեհի պատճառները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Վրաստանի Բաթումի քաղաքի «Լեոգրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ հոսպիտալացվել է։
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը SPA սրահում էլեկտրալարերի գերտաքացումն է: