Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին լրագրողներին ասել է, թե շատ կարևոր է, որպեսզի բոլոր կուսակցությունները գան կոնսենսուսի և միասին գտնեն Վրաստանի զարգացման ճանապարհը:
Լրագրողի հարցին, թե «Վրացական երազանքի» կողմից ահմանադրական մեծամասնության ֆոնի վրա, ով պետք է քաղաքական իշխանությունը հավասարակշռության բերի, դեսպանն ասել է, որ քաղաքացիական հասարակության դերը շատ կարևոր է:
«Վրաստանում քաղաքացիական հասարակությունը շատ ակտիվ է, և մենք կշարունակենք աջակցել նրանց, կարևոր է նաև անաչառ լրատվամիջոցների դերն այս գործընթացում, որոնք հասանելի կլինեն բոլոր քաղաքական ուժերի համար: Չնայած մի շարք խնդիրներ կան, որոնց մասին խոսել ենք, կուսակցությունները պարտավոր են ընդհանուր լեզու գտնել՝ հանուն երկրի զարգացման»,-ասել է դեսպանն ու կոչ արել՝ ակտիվ մասնակցել ընտրություններին և չհրաժարվել պայքարից: