
Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ երկրում գրանցված է 1,2 մլն ավտոմեքենա, այն դեպքում, երբ երկրի բնակչությունը կազմում է 3,7 մլն: Սա նշանակում է, որ մոտավորապես Վրաստանի ամեն երրորդ քաղաքացին մեքենա ունի:
Ամենատարածվածը Mercedes Benz մակնիշն է, եռյակի մեջ են մտել նաև Opel և Ford մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ վիճակագրության՝ Վրաստանի մեքենաների 46 տոկոսն ավելի քան 20 տարեկան է: Վրաստանում գրանցված մեքենաների 36,7 տոկոսը մայրաքաղաքում է: