Վրաստանում ակտիվացել են թուրքական «Գորշ գայլեր»֊ը (տեսանյութ)

«Սարփին Թուրքիա է, թուրքական հող, թուրքերի համար» Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է վրաց֊թուրքական սահմանային Սարփի գյուղում տիրող իրավիճակը:

big_8718549162Թուրքական «Գորշ գայլեր»-ը թուրքական ազգային երգ են ներկայացնում, որտեղ ի թիվս այլոց հնչում է «թուրքական հող թուրք ժողովրդի համար» կոչը:

Աջարիայի Խելվաչաուրիի շրջանում Վրաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված Սարփին երկու երկրները կապող Սեւծովյան հիմնական անցակետն է։ Այս շրջանի բնակչության մեծ մասը ազգությամբ լազ են:

Վրացական «Mediacity» պարբերականը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «Գորշ գայլեր» ընդգրկված է աշխարհի ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Երբ նախորդ դարի 80-ականներին «Գորշ գայլեր» ծայրահեղական խմաբվորումը թափ էր հավաքում, հենց նրանց կողմից սպանվեց վրաց հայրենասեր Ախմեդ Մելաշվիլիին:

Հոդվածում նաև ասվում է․

Փեթհուլլա Գյունել
Փեթհուլլա Գյուլեն

««Գորշ գայլեր» կազմակերպությունը հիմնվել է Փեթհուլլա Գյուլենի կողմից, որի անդամները այսօր Սիրիայում Իսլամական պետության շարքերն են համալրում: Ժամանակին հենց Գյուլենն է խնդրանքով դիմել Սաակաշվիլիին «Նյուրջլարի» նույն ինքը «Գորշ գայլերի» անդամներին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու հարցով: Սաակաշվիլին չի մերժել Գյուլենի խնդրանքը և 3000 ազգությամբ թուրքի արագացված ընթացակարգով շնորհվել է քաղաքացիություն, ինչի դիմաց ենթադրաբար Գյուլենը Սաակաշվիլիին մի քանի միլիոն դոլար է վճարել: Այս մասին տեղեկատվությունը հաստատել է նույնիսկ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին»:

Գիուլի Ալասանիա
Գիուլի Ալասանիա

Հոդվածում նաև նշվում է, որ նրանց ֆինանսավորումը ապահովում է Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, Գյուլենի կողմից հիմնված կրթական հաստատությունից ստացած գումարներով: Վրացական որոշ աղբյուրներ նշում են նաև, որ տարածված տեսանյութը սադրելու նպատակ է ունեցել, սակայն՝ «Ծուխն առանց կրակի չի լիում»: Նման դեպքերին պետք է ուշադրություն դարձնել, սակայն վրաց քաղաքական գործիչները հիկմա ժամանակ չունեն սրա համար, քանի որ զբաղված են ընտրություններով..․»

Փեթուլլա Գյուլենի և Սաակաշվիլիի կապի մասին «Marshalpress» պարբերականը ամիսեր առաջ հրապարակել է հոդված, որտեղ նշվում է, որ ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես նաև Վրաստանում կա Գյուլենի կողմից հովանավորվող՝ Սևծովյան միջազգային համալսարանը (IBSU): Բացի այս, նրան են պատկանում նաև Դեմիրելիի անվան մանկապարտեզը, Թբիլիսիի «Սխիվին» դպրող֊լիցեյը, Բաթումիում Ռ. Շահինի անվան տարրական դպրոցը, Քութաիսիի Նիկո Նիկոլաձեի անվան տարրական դպրոցը, Ռուսթավիի Ռուսթավելիի անվան հանրային տարրական դպրոցը, Բաթումիի համալսարանի նախապատրաստական կուրսերը և լեզուների կենտրոնը, Դեմիրելի անվան մասնավոր քոլեջը և այլ թուրքական հաստատություններ որոք գործում են Վրաստանի տարածքում:

%d5%b4%d5%a1%d6%80%d5%b7%d5%a1%d5%ac-1

Հոդվածի համաձայն Վրաստանում Գյուլենի ուսումնական հաստատությունները հատկապես Վարդերի հեղափոխությունից հետո են ավելացել, այն դեպքում երբ ամբողջ աշխարհում փակում են նրա հաստատությունները: Գյուլենը մոտ կապեր ունի Սաակաշվիլիի մոր Գիուլի Ալասանիայի հետ, ով հանդիսանում է Գյուլենի նախաձեռնությամբ Վրաստանում իրականացված կոնֆերանսների կազմակերպիչը:

Ինչպես այլ երկրներում, Գյուլենը նաև Վրաստանում է վերահսկում թուրքական բիզնեսի մեծ մասին, մեծամասամբ շինարարության, տեքստիլ արտադրության, առողջապահության այլ ոլորտներում։ Այսպիսով Միխեիլ Սաակաշվին մեղադրվում է թուրքական գործոնը, իսկ մասնավորապես «Գորշ գայլերի» միջոցով Վրաստանում խառնաշփոթ իրավիճակ ստեղծելու մեջ: Ասվում է նաեւ, որ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիի և Թբիլիսիի օդանավակայանները թուրքական «TAV» ընկերությանն է վաճառել և հենց այս օդանավակայանների օգնությամբ Սաակաշվիլիի հանձնարարությամբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին «Գորշ գայլեր»֊ին զենքով են մատակարարել:

Թողնել պատասխան