«Մեկ ժամանակաշրջան, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում Չինաստանն ու Վրաստանը կխորացնեն համագործակցությունը: Հունվարի 16-ին Վրաստանի կառավարության և չինական «CEFC China Energy Company Limited» կազմակերպության միջև համագործակցության զարգացման հուշագիր է կնքվել: Փաստատուղթը ստորագրվել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան և «CEFC China Energy Company Limited» կազմակերպության գործադիր տնօրեն Ժիանժուն Ժանգը: Հուշագրի նպատակը նոր «Մետաքսի ճանապարհի» նախաձեռնության իրականացման համար համատեղ ծրագրերի քննարկումն է: «CEFC China Energy Company Limited»-ը էներգետիկայի , ֆինանսական, առևտրային և լոգիստիկայի ոլորտում միջազգային առաջատար կազմակերպություններից է:
«Կազմակերպության, փորձից, գործունեությունից և հնարավորություններից ելնելով` «CEFC China Energy Company Limited»-ը կարող է մեծ ներդրում ունենալ ոչ միայն Փոթիի ազատ արդյունաբերական գոտու զարգացման գործում, որտեղ արդեն իսկ մեծ ներդրում ունի, այլ նաև Վրաստանի՝ որպես տրանսպորտային հանգույցի զարգացման գործում»,- նշել են Վրաստանի կառավարության աշխատակազմում: