
Վրաստանն ու Քուվեյթը տոնում են Էլ Քուվեյթի և Թբիլիսիի միջև կանոնավոր ավիաուղիների մեկնարկը:
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում երեկ՝ հուլիսի 11-ին վայրէջք է կատարել Kuwait Wataniya Airways-ի առաջին օդանավը:
Չվերթները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի և ուրբաթ Airbus A320 մակնիշի ինքնաթիռով, մինչև հոկտեմբերի 29-ը: Տեղեկացնում է agenda.ge լրատվականը: