
Վրաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն, Վրաստանի առաջին փոխարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Քումսիշվիլին և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դուգլաս Բոլը ստորագրել են 3 դրամաշնորհային համաձայնագիր:
Նախարարության տեղեկատվությամբ, ըստ ստորագրած համաձայնագրերի փոփոխոթյան է ենթարկվել մինչ այս կնքված պայմանագրերը, որի համաձայն դրամաշնորհային գումարը աճել է մոտ 22,5 մլն ԱՄՆ դոլարով:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքներ տանել 6 հիմնական ուղղությամբ՝
- Հակամարտությունների մեղմացում և հաշտեցում
- Կրթություն
- Ենթակառուցվածքներ
- Գյուղտնտեսություն
- Մասնավոր հատվածի մրցունակություն
- Բնապահպանություն
Այլ ուղղություններից են
- Օրենքի գերկայություն և մարդու իրավունքներ
- Ժողովրդավարական իշխանություն
- Քաղաքացիական հասարակություն