Սենատոր Ջոն ՄըքՔեյնի հուղարկավորությանը մասնակցելու համար այսօր վաղ առավոտյան ԱՄՆ է մեկնել վրաստանյան պատվիրակությունը՝ խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի գլխավորությամբ։
Վերջինիս խոսքով, ՄըքՔեյնի մահը Վրաստանի համար մեծ կորուստ է: Փոխխոսնակի խոսքով, Վրաստանը սենատորի հուղարկավորությանը մասնակցում է այլ երկրների պատվիրակությունների նման։
Խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, ով Չուգոշվիլիի հետ մասնակցելու է հուղարկավությանը, դժգոհ է․ կարծում է, որ Վրաստանից ԱՄՆ փոքր պատվիրակություն է մեկնում:
Ընդդիմության ներկայացուցիչներն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել, թե Վրաստանը պաշտոնական մակարդակով չի մասնակցելու Վրաստանի բարեկամ, ազգային հերոս ՄըքՔեյնի հուղարկավորությանը։
Սենատոր Ջոն ՄըքՔեյնի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Մերիլենդի նահանգի Անապոլիս քաղաքում: Արարողությանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի:
Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը կյանքից հեռացել է 81 տարեկան հասակում, նա վերջին երկու տարիներին պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։
Նյութի աղբյուրը՝ imedinews.ge-ի