
Գիշերային գայլեր
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է այն տեղեկատվությունը, որ «Գիշերային գայլեր» ռուս բայքերներին չի թույլատրվել մուտք գործել Վրաստան:
«Interpressnews.ge»-ի տեղեկատվության համաձայն` «Գիշերային գայլեր»-ին հետ են ուղարկել Լարսի անցակետից:
Խոսքը շուրջ 50 մոտոցիկլիստավարի մասին է։ Նրանք ապրիլի 28-ին տարածած հայտարարության մեջ տեղեկացրել էին, որ պատրաստվում են մայիսի 9-ին Թբիլիսիիում մասնակցել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:
Խմբավորման հայտարարությունը լսելով՝ Վրաստանում ստորագրահավաք էր սկսվել։ Հազարավոր քաղաքացիներ դեմ են արտահայտվել նրանց այցին՝ նշելով «Վրաստան թույլ չենք տա Կրեմլի մոտոցիկլիստներին»։