«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիորգի Կանդելակիի կարծիքով, երկրում ընթացող զարգացումները, այդ թվում կառավարության հաճախակի փոփոխությունները, հնարավոր է խանգարեն MAP (դաշինքին անդամակցելու գործողությունների փաթեթ) ստանալու գործընթացին: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Վրաստանի սպասելիքների մասին լրագրողների հարցին այսպես է արձագանքել ընդդիմադիր գործիչը։
Վերջինիս խոսքով, իշխող «Վրացական երազանք»-ը հաշվի չի առել ԱՄՆ-ում և Եվրոպայի խոշոր երկրներում տեղի ունեցող քարոզարշավը, ըստ որի, Վրաստանը անդամակցության ճանապարհին շեղումներ է թույլ տալիս:
«Մինչ գագաթնաժողովը կառավարություն է փոխվել, ինչն, իհարկե, Վրաստանի անդամակցության գործողությունների ծրագիրը (MAP) ստանալու շանսերը նվազեցնում է»,-հայտարարել է Կանդելակին: