
Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի լիագումար նիստը չի կայացել` քվորումի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ սա պետք է լիներ Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի վերջին նիստը:
Նիստին գրանցվել է ընդամենը 30 պատգամավոր: Նրանց թվում են եղել «Հանրապետական», «Վրացական երազանք», «Պահպանողական» կուսակցությունների ներկայացուցիչնեը:
Ըստ կանոնակարգի՝ խորհրդարանական ըտրություններից մեկ ամիս առաջ օրենսդիր մարմինը դադարեցնում է աշխատանքը, սակայն այսօր նախատեսված էր վերջին լիագումար նիստը:
Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի վերջին լիագումար նիստի օրակարգում ընդգրկված էր «ընդհանուր դատարանների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների հարցը: Բացի այդ, օրենսդիրները պետք է քվեարկեին նախագահի կողմից առաջադրված Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի հարցի առընչությամբ: