Մարտի 28-ից ԵՄ երկրների հետ ազատ մուտքի իրավունքի հաստատումից հետո սահմանը հատել է Վրաստանի 7 000 քաղաքացի, նրանցից մի քանիսը ստիպված է եղել ետ վերադառնալ:
Ըստ Ներքին գործերի նախարարության տվյալների՝ այս ժամանակահատվածում երեք քաղաքացու արգելվել է ԵՄ մուտքը: Մի դեպքում պատճառը կենսաչափական անձնագրի բացակայությունն է եղել, երկրորդում՝ հյուրանոցի նախնական պատվերի բացակայությունը, երրորդ դեպքում ուղևորի փաստաթղթերը լիարժեք չեն եղել: ՆԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ նախկինում դատվածությունը չի ազդի ԵՄ-ի երկրներում տեղաշարժի վրա, խնդիր չի լինի նաև այն դեպքում, երբ քաղաքացին պարտք ունի, կարևորը, որ սահմանին ներկայացվի լիարժեք տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ ԵՄ ճամփորդելու համար քաղաքացուն անհրաժեշտ է կենսաչափական անձնագիր, հետադարձի տոմս, ուղևորային ապահովագրություն, հյուրանոցի կամ բնակարանի նախնական պատվեր, հարազատների մոտ հյուրընկալվելու պարագայում՝ տվյալ հասցեն, կամ տեղեկանք, որ նրանք օրինական են բնակվում տվյալ երկրում, բանկային հաշիվների տեղեկանք, աշխատանքի վայրից աշխատավարձի մասին տեղեկանք:
Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել ԵՄ-ի 22, ԵՄ-ի կազմի մեջ չմտնող և Շենգենյան գոտու թեկնածու 4 երկիր: