
Վրաստանի առաջին ալիքի սպորտային մեկնաբան Գիորգի Զուրաբիշվիլին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտից մեկնաբանել է «Վրաստանի 20 տոկոսը բռնագրավված է Ռուսաստանի կողմից» գրությամբ շապիկը հագին:
«Աշխարհի առաջնությունը օկուպանտ երկրում է տեղի ունենում: Եզրափակիչը Մոսկվայում է և այս փաստը ևս հաճելի չէ: Այս վերնաշապիկով ես դրսևորում եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը»,-սոցիալական ցանցի իր էջում գրել է Զուրաբիշվիլին:
Վրաց մեկնաբանի վերնաշապիկին պատկերված է ֆուտբոլային դաշտ, որի կենտրոնը խախտված է, իսկ կենտրոնական գծի փոխարեն փշալարեր են պատկերված: