Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ երկրի տարածքում 189 հանրային դպրոց վթարային վիճակում է: Դրա հետ մեկտեղ, գրեթե բոլոր հանրային դպրոցները նորոգման կարիք ունեն:
«2017 թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմել է Վրաստանի կառավարությանն ու կրթության և գիտության նախարարությանը՝ հանրային դպրոցների ենթակառուցվածքների բարելավման և աշակերտների անվտանգության համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկման խորհրդատվությամբ: 2016-ին վթարային վիճակում գործել է 209-ը հանրային դպրոց, որոնցից 42-ը նորոգման ենթակա չեն եղել:
2017 թվականին ծրագրված է 35 հանրային վթարային դպրոցի ամրացում և 518 դպրոցի նորոգում: Շատ կարևոր է, որ նորոգման աշխատանքները ժամանակին ավարտվեն և չխանգարեն 2017-ի ուսումնական տարվա աշնանային կիսամյակի մեկնարկին»,- ասված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: