Վրաստանն ու Ուկրաինան սեպտեմբերին պատրաստվում են համաձայանգիր կնքել երկու երկրների քաղաքացիների համար ներքին անձնագրերով (ID քարտերով) շրջագայության վերաբերյալ։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ունյան» ուկրաինական գործակալությունը:
Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դեոլգովը հայտարարել է, որ ուկրաինական կողմն արդեն հաստատել է փաստաթուղթը և այն ներկայացրել վրացի գործընկերներին:
«Ներքին անձնագրերով քաղաքացիների շրջագայության մասին համաձայնագրի տեքստն արդեն հաստատվել է Ուկրաինայի համապատասխան գերատեսչությունների կողմից: Այն պաշտոնապես արդեն ուղարկվել է Վրաստանի ԱԳՆ-ին: Այժմ Վրաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի այն ստորագրելու մասին»,-հայտարարել է Դեոլգովը: