
«Լատվիայի նախագահին Խուրվալեթ գյուղում ցույց ենք տվել այն պատմական անարդարությունը, որը տեղի է ունենում մեր հող ու ջրի վրա»,-այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նախագահները զրուցել են սահմանամերձ գյուղի բնակիչների հետ և ծանոթացել նրանց խնդիրներին: Նրանք զրուցել են նաև փշալարերից այն կողմ գտնվող բնակիչների հետ: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
«Մենք այժմ գտնվում ենք Խուրվալեթիում և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Լատվիայի նախագահին այստեղ գալու համար: Մենք նրան ցույց ենք տվել այն արհեստական խոչընդոտները, որոնք առկա են Եվրոպայի երկրներից մեկում՝ Վրաստանում: Եվրոպայում նման արհեստական «պատեր» կառուցվել և քանդվել են, վստահ եմ կփլուզվի նաև այս «պատը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: