Վրաստանի և Աֆղանստանի նախագահները նոյեմբերի 26-ին հանդիպել են Աշխաբադում, որտեղ անցկացվել է ՄԱԿ-ի տրանսպորտային հարցերով համաժողովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության հարցեր:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմազդան քննարկել են «Lapiz Lazuli» նախագիծը, որով Աֆղանստանը տրանսպորտային, տարանցիկ և առևտրային հարցերով կարող է համագործակցել Արևմուտքի հետ:
Մարգվելաշվիլին իր հերթին շնորհավորել է Աֆղանստանի նախագահին Աֆղանստան-Թուրքիա երկաթգծի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ այդ երկաթգիծը հետագայում կօգնի Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանը:
Հավելենք, որ հենց համաժողովին ելույթի ժամանակ Մարգվելաշվիլին խոսել է Վրաստանի տարանցիկ դերի մասին, շեշտելով, որ այդ երկիրը կարևոր դերակատաություն ունի տարածաշրջանային մի քանի խոշոր նախագծերում, ինչպիսիք են՝ «Մետաքի ճանապարհը», «Բաքու-Թբիլիսի-Կարսը»:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Աֆղանստանում ՆաՏՕ-ի հովանու ներքո իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը, վրաստանցի խաղաղապահների ներգրավվածությանը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Մարգվելաշվիլիին հրավիրել է Աֆղանստան:
Համաժողովին Մարգվելաշվիլին հանդիպել է նաև Թուրքմենստանի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: