Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 4-րդ եռամսյակային հաշվետվությունն է հրապարակել:
Արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն` հաշվետվությունը 2015 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածն է ընդգրկում, որտեղ արտացոլված են նշված ժամանակահատվածում Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստեր: Հաշվետվությունը արտաքին գործերի նախարարության կողմից Վրաստանի ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում է կազմել: Սա վերաբերում է բաց աղբյուրներին, եւ սրա նպատակն է միջազգային կառույցներին տեղեկատվություն փոխանցել` Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի մասին` նրանց կողմից արձագանք ստանալու նպատակով:
Հաշվետվության մեջ մասնավորապես ասված է. «Հատկանշական է, որ օկուպացված տարածքներում շատ ավելի հաճախ են տեղի ունենում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, որոնք դրսեւորվում են մարդկանց հանդեպ վատ վերաբերմունքով եւ ձերբակալության դեպքերով: Զանգվածային կերպով խախտվում է սեփականության ու մայրենի լեզվով ուսուցում ստանալու իրավունքները: Օկուպացիոն գծի մետաղալարերի անցկացումը այս իրավիճակն էլ ավելի է սրել»:
4-րդ եռամսյակային հաշվետվությունը ուշադրություն է դարձնում եւ վերլուծում Աբխազիայում , այսպես կոչված անձնագրավորման՝ այսինքն Աբխազիայի բնակիչներին Ռուսաստանի դաշնության անձնագրեր տրամադրելու գործընթացին: Անձնագրավորումն իրենից ներկայացնում է 300 հազար նոր փաստաթուղթ, որից 250 հազարը անձնագրեր են, մնացյալը` այսպես կոչված «կեցության իրավունք»:
— նշված է հայտարարության մեջ: